Ձեր շահերի իրական պաշտպանությունը ԱՄՆ-ում
Խորհրդատվություն, փաստաթղթերի կազմում, իրավական ներկայացուցչություն և համապարփակ աջակցություն հետևյալ հարցերով
- "Գրին քարտ" և ներգաղթային վիզաներ
- Ընտանիքի վերամիավորման վիզաններ
- Ամուսնական վիզաներ
- Աշխատանքային եվ ներդրումային վիզաներ
- Ուսանողական վիզաներ
- Ապաստանի և փախստականի կարգավիճակի ձեռքբերում
- Բիզնեսի հիմնադրում և իրավական աջակցություն
- Անշարժ գույքի և առևտրային գործարքների աջակցություն
Մենք արտոնագրված են ՀՀ Փաստաբանների Պալատի և ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Պետական Փաստաբանական Պալատի կողմից։
Մենք իրավասու ենք ներկայացնելու Ձեր շահերը ԱՄՆ դաշնային ներգաղթային ծառայությունների բոլոր պետական գրասենյակներում, Կալիֆորնիա նահանգի բոլոր դատարաններում, ինչպես նաև Կալիֆորնիա նահանգում գործող ԱՄՆ դաշնային դատարաններում։
Կարևոր է իմանալ, որ ԱՄՆ-ում առանց վավեր փաստաբանական արտոնագրի իրավական բնույթի ծառայությունների մատուցումը հետապնդվում է օրենքով։ Խարդախությունից խուսափելու համար Կալիֆորնիա նահանգում յուրաքանչյուր փաստաբանի արտոնագրի իսկությունը կարող եք ստուգել մուտքագրելով փաստաբանի անուն, ազգանունը այստեղ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՆԵՐԳԱՂԹ ( IMMIGRATION )
ԱՄՆ ներգաղթի և վիզաների քաղաքականությունը կառուցված է խիստ կանոնակարգված օրենսդրության հիման վրա, այն հաճախակի է ենթարկվում փոփոխությունների և պահանջում է մասնագիտական խորը գիտելիքների առկայություն։
Մենք կարող ենք անհրաժեշտ խորհրդատվություն մատուցել բացառապես օրինական եղանակով ԱՄՆ այցելելու, ներգաղթելու, ինչպես օրինակ՝ ընտանիքի վերամիավորման նպատակով կամ ամուսնության արդյունքում, մուտքի վիզա ստանալու համար, ինչպես նաև ներդրումներ կատարելու պարագայում, ուսուցանելու կամ պահանջվող աշխատատեղերը համալրելու համար անհրաժեշտ տեսակի վիզա ստանալու համար պահանջվող քայլեր ձեռնարելու, դիմումներ և փաստաթղթեր կազմելու և վստահորդի շահերը պետական մարմիններում ներկայացնելու միջոցով։
ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՄՆ-ում դատավարությունը խիստ կանոնակարգված է և պահանջում է բարձր որակավորում ունեցող փաստաբանի ներգրավում։ Որպես կանոն, դատական վեճի բոլոր կողմերը դատարաններում հանդես են գալիս բացառապես իրենց շահերը ներկայացնող փաստաբանների միջոցով, իսկ իրավաբանական անձի պարագայում շահերի դատական պաշտպանությունը փաստաբանի միջոցով պարտադիր է։
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐ
Կալիֆորնիա նահանգում խիստ կանոնակարգված են աշխատանքային հարաբերությունները և այս ոլորտում ցանկացած, թեկուզ չնչին թվացող խախտում կարող է հանգեցնել դատական կարգով ներկայացվող խմբային պահանջների, որի արդյունքում բիզնեսը կարող է կրել զգալի ֆինանսական կորուստներ։ Նման կորուստներից խուսափելու նպատալով անհրաժեշտ է ստանալ նեղ մասնագիտական խորհրդակցություն, ինչը կարող է տրամադրվել մեր ընկերության կողմից․
ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒՄ
Հաճախ ԱՄՆ-ում իրավական կարգավորումները առևտրային գործարքներ կնքելիս բավականին բարդ են և հիմնականում պահանջում են փաստաբանի ներգրավում։ Ուստի խորհուրդ է տրվում ստանալ պատշաճ իրավական օգնության գործարքների կնքումից առաջ, ինչը հնարավորություն կտա խուսափել անտեղի կորուստներից։
ԲԻԶՆԵՍԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՄ
Եթե Դուք ցանկանում եք գրանցել իրավաբանական անձ ԱՄՆ-ում, ապա մենք պատրաստ ենք հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել ընկերության կամ բիզնեսի գրանցում և հարկային մարմիններում հաշվառում։ Միաժամանակ մենք կարող ենք հանդես գալ Կալիֆորնիայում ձեր ընկերության հաշվառված գործակալ, ինչի առկայությունը պահանջվում է օրենքով։
ՀԱՐԿԵՐ
Եթե Ձեզ հետաքրքրում է ԱՄՆ-ում հարկային դաշտի կարգավորման ընդհանուր քաղաքականությունը, ապա դիմեք մեզ ընդհանուր տեղեկություններ ստանալու համար։ Անհրաժեշտության դեպքում մենք Ձեզ կուղորդենք համապատասխան հավաստագրված հարկային մասնագետների, որոնք առավել մանրամասն կներկայացնեն հարկային դաշտի առաձնահատկությունները։
ՄԵՐ ՄԱՍԻՆ
TUNYAN LAW, APC հանդիսանում է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գրանցված և Կալիֆորնիա նահանգի Պետական Փաստաբանական Պալատի կողմից արտոնագրված մասնագիտական կորպորացիա, որի բոլոր բաժնետերերը օրենսդրության համաձայն հանդիսանում են բացառապես Կալիֆորնիա նահանգում փաստաբանական գործունեություն իրականացնելու վավեր արտոնագիր ունեցող փաստաբաններ։
Մեր փաստաբանները արտոնագրված են նաև ՀՀ Փաստաբանների պալատի կողմից և կարող են ազատ հաղորդակցվել հաճախորդների հետ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։
TUNYAN LAW ընկերության յուրաքանչյուր փաստաբան ունի ընդհանուր առմամբ ավելի քան քսան տարվա մասնագիտական փորձ Հայաստանում և ԱՄՆ-ում, ինչը հնարավորություն է տալիս իրապես ընկալել Հայաստանում և նախկին ԽՍՀՄ այլ երկրնորւմ բնակվող մեր հաճախորդների կարիքները և սպասելիքները իրավական աջակցություն հայցելիս։
Մենք քաջ գիտակցում ենք, որ յուրաքանչյուր հաճախորդի դեպք իրապես առանձնահատուկ է՝ այն պահանջում է անհատական մոտեցում և վերաբերմունք։ Այդ իսկ պատճառով մեր հաճախորդներին իրավական աջակցություն ցուցաբերելիս մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն մասնագիտական լուծումներին, այլ նաև մեր հաճախորդների համար առավել անկեղծ և ընկալելի դարձնել հնարավոր իրավական ուղիները և բարդույթները հաղթահարելու առավել արդյունավետ եղանակները։
Մեր կոնտակտները
Ուղիղ կապ մեզ հետ
Viber
+1 (323) 580-3833
WhatsUp
+1 (323) 580-3833
Telegram՝
+ 1 (323) 580-3833
ՄԵՐ ՀԱՍՑԵՆ
585 N Brand Blvd. Suite 285 Glendale, CA 91203 USA
Email: atunyan@tunyanlaw.com;
ltunyan@tunyanlaw.com
Հեռ․ +1-323-410-5050
+1-310-304-4044
1